Եթե սուտ է, ասեք սուտ է, եթե սուտ չէ, դու´րս եկեք վեհարանից. Ռուբինյանը՝ Կտրիճ Ներսիսյանին
Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրել է.
Մինչ այս պահը մամուլում հրապարակաված մեղադրանքներ, որոնք Կտրիճ Ներսիսյանը չի հերքել.
1. Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի
2. Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս սրբազանը ԿԳԲ գործակալ է
3 Սրբազաններից մեկը սիրահետել է անչափահաս տղաների
4 Կտրիճ Ներսիսյանը հայր Աղանին ստիպել է իր սգավոր մոր հետ գնալ հակակառավարական ցույցի, հետո չենթարկվելու համար այնպես են անել, որ թողնի հոգևոր ծառայությունը
Դեռ չեմ անդրադառնում այն մեղադրանքներին, որոնց վերաբերյալ արդեն քրեական գործերով մեղադրյալներ կան:
Լավ, այս բոլոր ծանրագույն մեղադրանքներին որևէ անդրադարձի մենք արժանի չե՞նք: Եթե սուտ է, ասեք սուտ է, եթե սուտ չէ, դու´րս եկեք վեհարանից, պատասխան տվեք:
P.S. Կա մի մեղադրանք, որը հերքել են` այն է, որ Մայր Աթոռում փակցրել են Քոչարյանի «Հայաստան» դաշինքի քարոզչական պաստառը: Ուղղակի պարզվեց, որ հերթական անգամ ստել են իրենց հերքման մեջ, որովհետև պաստառն իրոք փակցված է եղել»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ մահով կավարտվի սա. ժամանակն է՝ բանակցել. Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական հակամարտությունում...
Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից...
Աննա Հակոբյանը ՀՀ անձանգիր է հանձնել ամերիկահային
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում բնակվող հային ՀՀ անձնագիր է տվել և այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում.«Անչա...
ՈՒՂԻՂ. Մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը
Այս պահին մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվ...