Վրաստանի ԱԳՆ-ն` հայ-ադրբեջանական համաձայնագրի շուտափույթ ստորագրման անհրաժեշտության մասին
Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող երկխոսությանը և հույս ունի, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրվի, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մակա Բոչորիշվիլին։
«Մենք միշտ ասել ենք և կրկին կկրկնենք. Վրաստանը անկեղծորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Մենք ուրախ ենք, որ ապրիլի 17-ին հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնել։ Սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, երբ բոլոր երեք երկրների փոխարտգործնախարարները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր։ Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով երեք երկրների միջև համագործակցությունը շարունակելու ներուժ ունենք», - հայտարարել է Բոչորիշվիլին։
Նա ընդգծել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև այդ համատեքստում երկրների միջև համագործակցության և գործընկերության կարևորությունը։
«Ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը կարելի է դիտարկել որպես որոշակի հնարավորություն՝ ի շահ Վրաստանի և Ադրբեջանի, և հաշվի առնելով այդ շահերը՝ մենք կարող ենք լայն համագործակցություն զարգացնել տարածաշրջանի այլ երկրների հետ, օգտագործել այն ներուժը, որն ունեն երկրներն այս պայմաններում», - հայտարարել է Բոչորիշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլն ուշադիր հետևում է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին. Պեսկով
Ռուսաստանն աշխատում է տնտեսական կապերի նոր համակարգի վրա,քանի որ նախորդը անվստահելի էր։ Այս մասին, վկայակոչելով Կրեմլի մ...
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յ...
Հայտարարություն՝ Ռալֆ Յիրիկյանի քաղաքականություն մտնելու լուրերի վերաբերյալ
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին մամուլում հրապարակված այս...