Նուբարաշենի աղբավայրի հետ կապված խնդիր Երևանը ունի 75 տարի. Ավինյան
Էրեբունի-Երևան տոնակատարությունների համար մենք ծախսել ենք նախորդ տարվա թվերից մի փոքր ավելի գումար և երբ որ ամբողջացնենք ամբողջ բացվածքով կտրամադրենք բոլոր լրատվականներին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խոսելով Նուբարաշենի աղբավայրում նոր վերամշակման գործարան կառուցելու խնդրին, քաղաքապետն ասաց. «Երբ խոսում ենք Նուբարաշենի աղբավայրի մասին, առաջին արձանագրումը, որ պետք է անենք, այն է, որ Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Ես վստահ եմ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին ինչ-որ խոսակցություններ եղել են, որ ինչ-որ լուծումներ պետք է փնտրենք և գտնենք, բայց չեն արվել։ Մենք ի՞նչ ենք անում. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում, առաջին ուղղությունը՝ մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետևյալը՝ հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու, կառավարելու, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք և կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։
Երկրորդ պրոցեսն այն է, որ ՏԿԵ նախարարության հետ ընդհանուր ֆորմատով, միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ, փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար, և մենք շեշտել ենք, որ ճանապարհով, որ ավելի արագ և արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։
Եվ երրորդ խնդիրը, որը դրվել է, այն է, որ Նուբարաշենի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, նախնական վերամշակման պրոցեսի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելից առաջարկ եղե՞լ է ՀՀ-ին ԱԹՍ մատակարարելու. Տոնոյանը պատասխանում է
Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել։ Այս մասին 4...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի բանակցություններին
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Մուսկատում ընթացող բանակցություններին, որոնք վերաբերում են Հոր...
«Չեմ հասկանում, թե որն է կոկաինի դեմ պայքարի պատճառը». Կոլումբիայի նախագահ
Կոկաինը արգելված է, քանի որ այն արտադրվում է Լատինական Ամերիկայում, այլ ոչ թե այն պատճառով, որ այն ավելի վատ է, քան վիսկ...