Քաղաքականություն

Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը. Ռուբինյան

Marine 85 դիտում
Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը. Ռուբինյան

ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին:


Անդրադառնալով Մանուկյանի մեղադրանքներին, որը իշխանություններին մեղադրում էր «հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ» լինելու մեջ, հիշեցրեց՝ Կոմկուսի վառ ներկայացուցիչ Վարդանիկը Գյումրիում  աջակցությամբ դարձավ քաղաքապետ:


«Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար: Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը: Ու պարզ է, որ Վարդանիկի նման մեկը պիտի ծնվեր այլ այլասրերված խաչաձևումից:


Պարոն Մանուկյանը չի գնահատում նաև իմ բարությունը: Երեկ խոստացավ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն երեք ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ Դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած ես իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել ու ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ»,- հայտարարեց Ռուբինյանը:


Նրա խոսքով՝ Մանուկյանի մեղադրանքները հեշտորեն հերքվում են, քանի որ «փաստերը համառ բան են»:


Ռուբինյանը մեջբերումներ կատարեց Դաշնակցության «Դրոշակ» պաշտոնաթերթից, որում դաշնակցական մի շարք գործիչներ դեմ են հանդես եկել ՀՀ անկախությանը:


«Հիմա էլ եք դեմ: Կարծում եմ՝ դուք Ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք, քանի որ ձեզ մի անգամ բախտ է վիճակվել ղեկավարել Հայաստանը, որը անկախացել է 600 տարի անց, 2 տարի չեք կարողացել պահել անկախությունը, բայց ես ենթադրում եմ դա ձեզ վրա անդրադարձել է՝ դուք ձեզ մեղավոր եք զգացել և ընկել եք Ստոկհոլմյան սինդրոմի մեջ:


Ժողովուրդ ջան, ամոթ չի փոխվելը: Մեր կուսակցությունը, մենք փոխվել ենք, երբ դու հասկանում եք մի ճանապարհը սխալ է, գնում ես մյուս ճանապարհով: Մենք ունենք անկախ հանրապետություն, մեր աչքի լույսը, եկեք իրար հետ փայփայենք դա»,- հայտարարեց Ռուբինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250