Քոչարյանի կամ Սերժի մտքով կարո՞ղ էր նման բան անցնել. չէ. Վահագն Ալեքսանյան
Այո՛, մենք ազատել ենք մարդկանց, վարչապետը խոստացել է հեղափոխության ժամանակ, և դա արել է Կառավարությունը՝ ներելով ոչ թե վարկերն ամբողջությամբ, նման խոստում ոչ ոք չի տվել, որքան էլ Դաշնակցության քարոզչական թևը դա փորձել է կտրել, մանիպուլացնել: Նման խոստում չի եղել, որ բոլոր վարկերն են ջրվելու, եղել է տույժերի և տուգանքների մասին, և դա արվել է: Այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Բայց մենք դրանով էլ չենք սահմանափակվել»,- պարզաբանեց Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ հիմա գործարկվել է նոր ծրագիր, որով մարդիկ իրենց անհուսալի վարկերը կարողանում են սեփական եկամտահարկից մարել:
«Քոչարյանի կամ Սերժի մտքով կարո՞ղ էր նման բան անցնել. չէ, չէր անցնի: Բա ո՞վ պետք է դղյակները կառուցեր: Մենք մեր խոստումները գերակատարել ենք: Հենց սա է հարցը, որ դուք մեր տված խոստումը մանիպուլացնում եք, կեղծում եք ու բերում, ներկայացնում որպես չարված»,- ասաց պատգամավորը:
Պատախանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին, որը շոու էր որակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելը, Ալեքսանյանն ասաց՝ պետք է հասկանալ՝ ով է իրականում շոու անում:
«Պարզվեց՝ շոուն դուք եք անում, պարո՛ն Մինասյան: Աղմուկը դուք եք բարձրացնում, շոուն դուք եք սարքում: Մարդիկ գնացել էին, որ խուզարկություն անեին և ձերբակալեին, բայց, չէ, «հասե՛ք, բռնաճնշում է, Վարդանիկը քաղբանտարկյալ է»: Շատ հետաքրքիր լայվեր էին ստացել ընդդիմադիր լրատվականները: Ձայնագրությունը լսում ես, զարմանում ես՝ ոնց կարող է դա լինել քաղաքական հետապնդում»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ի դեմ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է Ռուսաստանի դեմ կիրառել ամենախիստ պատժամիջոցներն ու տնտեսական սահմանափակումները: Ամերիկ...
Մոհամմադ Փաքպուրը նախազգուշացրել է Ադրբեջանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը նախազ...
Փաշինյանը ՀՔԾ պետի տեղակալին ազատեց պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից...
Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է. Փաշինյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբի...