Քաղաքականություն

Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ. դուք պիտի ամաչեք, որ գաք. Ալեն Սիմոնյան

Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ. դուք պիտի ամաչեք, որ գաք. Ալեն Սիմոնյան

Ուզում եմ հասկանամ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը որքան ուժ ու եռանդ պետք է ունենա, որ գա ու էստեղից խոսի ստի մասին: Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է: Այս մասին ԱԺ ամբիոնից արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին:


«Դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել, հասկանո՞ւմ եք: Սերժ Սարգսյանն այնքան սուտ խոսեց, թե՛ գործընկերները, թե՛ ժողովուրդը էդ ստի պատճառով ասացին՝ հերիք է մեզ խաբես:


Ընտրությունները խաբում էիք, ելույթներում խաբում էիք, «թեկնածությունս չեմ դնելու», ««Արմենիկումն» եմ հնարել»: 99 թվին Սերժ Սարգսյանն «Արմենիկումից» էր խոսում: Կարելի է գրքեր գրել ստի մասին:


Ի միջի այլոց, ինչ եղան ձեր բանակցություններն Աղազարյանի ու Ասլանյանի հետ, միացա՞ն իմփիչմենթին: Լուրջ, դարակազմիկ բանակցությունն ինչո՞վ ավարտվեց»,- հարց ուղղեց Սիմոնյանը՝ դիմելով Մամիջանյանին:


«Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ: Դուք պիտի ամաչեք, որ գաք, ու ճիշտ եք անում, որ ամաչում եք: Դուք պետք է լռեք: Դուք ասելիք չունեք, անցել եք Ազգային ժողով թեյնիկի կարգավիճակով: Ո՛չ ձայն ունեք, ո՛չ համակիր, ո՛չ ասելիք: Սուտն ու Սերժ Սարգսյանը դրանք բառեր, հոմանիշներ են հայ քաղաքականության դաշտում»,- ասաց ԱԺ նախագահը:


Նրա խոսքով՝ ընդդիմությունը ուզում է, որ հրապարակվեն 90-ականների բանակցային փաստաթղթերը, առաջարկեց Մամիջանյանի ղեկավարին և Ռոբերտ Քոչարյանին գնալ բանավեճի:


«Ինչի՞ չեք գալիս: Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ասում էր՝ դե, փակուղի է»,- նշեց Սիմոնյանը՝ ընդդիմությանը մեղադրելով ոչ մի լավ բան չտեսնելու մեջ, ապա, դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին, ասաց՝ հպարտանում է նրանցով:


«Ես հպարտանում եմ մեր խմբակցությունով: Մենք ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել: Քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ լավը լինելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250