Զախարովան՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին:
«Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանի երկրորդ քաղաքում տիրող իրավիճակին: Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջանների հետ: Այդ թվում հայտնի է «Պատվո բլուր» հուշահամալիրը՝ նվիրված ռուս սպաներին, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմների ժամանակ»,- ասել է նա։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օգոստոսին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից Գյումրիին շնորհվել է «1941-45 թթ. աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը:
«Մենք, իհարկե, խնամքով ենք վերաբերում ռուս-հայկական հարաբերություններին, միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալության գնահատականներին, ապա, անշուշտ, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին ձերբակալել էին: Մենք հույս ունենք, որ նման դատավարությունները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև կապի խզման և դրա նկատմամբ վստահության անկման, ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա այս մասին խոսել է «Հայկական ժողովրդավարության ֆորումում», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով, այս բոլոր հարցերն ավելի արդիական են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլ՝ 2026 թվականի հունիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ
ԱԺ-ում սկսվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը: Ինչպես հայտնի է...
«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»․ պատգամավորը ցուցադրեց Ջհանգիրյանի տան լուսանկարը
«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ ան...
Աշխատանքից կազատվի ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը
ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը ՊՆ հրամանով կազատվի աշխատանքից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զ...
Շարունակելու ենք աշխատել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ԱԺ-ում է
Լյուքսեմբուրգը եղել և մնում է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնե...