Քաղաքականություն
«Բուլկի Արամը» դեռևս անձեռնմխելի է․ ԱԺ նիստը չկայացավ
Gohar Vardanyan
1 րոպե
342 դիտում
Ազգային ժողովում հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չապահովվեց, քանի որ անհրաժեշտ 53 պատգամավոր ներկա չէր նիստին։
Այսօրվա նիստում քննարկվելու էր ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։
Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Արամ Հարությունյանը մեղադրվում է հանքի շահագործման լիցենզիա տրամադրելու համար 14 մլն դոլար կաշառք ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
ՀՐԱՏԱՊ․ ՍՈՒ-25-ի երկու օդաչուները զոհվել են․ վթարի վայրը հայտնի է
Gohar Vardanyan
1 րոպե
813
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում մետրոյում
Gohar Vardanyan
1 րոպե
588
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,118
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
588
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,799
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
538