Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով
Չեմ կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան…
Չեմ կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Պաշտպանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել նիստին, ելույթ է ունեցել: Ելույթի մասին մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ ելույթը եղել է ոչ թե քաղաքական թեմայով, այլ գործընթացի մասին:
«Հիմա պետք է անցնենք դատախազների համապատասխան առարկություններին` բուն խափանման միջոցի հետ կապված, որից հետո կքննարկվեն մնացած հարցերը: Այս պահին դեռ կարճ ժամանակ են խնդրել, բայց կարծում եմ, որ նորմալ ընդմիջում պիտի տրվի, գոնե 1-1.5 ժամ»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ ելք է կանխատեսում այս դատական գործընթացում, ինչին նա արձագանքեց, որ միշտ լավատես է, և կարծում է, որ ելքը դրական է լինելու իրենց համար:
Նա նաև անդրադարձավ հնչող կարծիքին, թե «անձեռնմխելի մարդիկ չկան»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը․ Շարմազանով
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժա...
ՀՐԱՏԱՊ․ ՍՈՒ-25-ի երկու օդաչուները զոհվել են․ վթարի վայրը հայտնի է
Մարտական ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարման վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Դեկտեմբերի 4-ին, ժա...