Պատահարներ
Շիրակի, Կոտայքի մարզերում ընտրակաշա՞ռք է բաժանվում․կպարզի ոստիկանությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռեր»ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի թե Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում: «Այսօր մի շարք…
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռեր»ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի թե Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում:
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին: Ըստ մամուլի հրապարակումների, նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու գործընթաց սկսելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունից այս հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը հայտարարել էր, թե վերջին շրջանում իրենք մտահոգիչ լուրեր են ստանում. քաղաքացիները տեղեկություններ են հաղորդել, որ ընտրակաշառքի բաժանման պրոցես է սկսվել:
«Չեմ կարծում, որ դա մեծ ծավալի կլինի, դուք գիտեք, որ նաև Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց մեկ դեպքի հետ կապված: Մենք ունեցել ենք էս ձևի ինֆորմացիա Գյումրիում և Կոտայքի մարզում: Ես կոչ եմ անում ոստիկանությանն ուշադիր հետևել այդ քաղաքական ուժերին»,- ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքի ավերակներով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենակործանարար անտառային հրդեհներից...
«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում հափշտակվել է շուրջ 1.9 մլն դոլար
Շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվ...
«Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանը. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգ...
Փարիզում ցույցերին են միացել շտապօգնության աշխատակիցները
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Շտապօգնության առնվազն 100 աշխատակից փակել է Փարիզի կենտրոնական ճանապարհները:...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0