Պատահարներ
Փարիզում ցույցերին են միացել շտապօգնության աշխատակիցները
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Շտապօգնության առնվազն 100 աշխատակից փակել է Փարիզի կենտրոնական ճանապարհները: Շտապօգնության մեքենաները կայանել են Համաձայնության հրապարակում և մոտակա կամրջի…
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Շտապօգնության առնվազն 100 աշխատակից փակել է Փարիզի կենտրոնական ճանապարհները: Շտապօգնության մեքենաները կայանել են Համաձայնության հրապարակում և մոտակա կամրջի վրա՝ Ազգային ժողովի շենքից ոչ հեռու: Բուժաշխատողները միացրել են մեքենաների ձայնային ազդանշանները և փակել են մուտքը դեպի Ռիվոլի փողոց:
Բուժաշխատողները պահանջում են չեղարկել սոցիալական ապահովագրության և բժշկական նշանակության փոխադրումների ֆինանսավորման մասին նոր օրենքը: Ըստ ցուցարարների՝ նոր օրենքը նախապատվություն է տալիս փոխադրող խոշոր ընկերություններին, քանի որ ավելի փոքր ընկերությունները չեն կարողանա մրցակցել գնային քաղաքականությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արդեն շուրջ 3 շաբաթ է՝ շարունակվում են բողոքի ակցիաները վառելիքի գների բարձրացման դեմ: Շաբաթ օրը տեղի ունեցած աննախադեպ անկարգություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարությանը հանձնարարել է երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Շիրակի, Կոտայքի մարզերում ընտրակաշա՞ռք է բաժանվում․կպարզի ոստիկանությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռեր»ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքի ավերակներով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենակործանարար անտառային հրդեհներից...
«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում հափշտակվել է շուրջ 1.9 մլն դոլար
Շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվ...
«Ֆլեշ»-ի Բարսեղը ստիպել է քաղաքացուն գրավադրել բնակարանը. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգ...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0