Հայաստանի նոր ատոմակայանի շուրջ կարևոր քննարկում է սպասվում Երևանում
«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում։
Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։
Առաջնորդները մանրամասն քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման հայաստանյան ծրագրերը կարող են փոխվել գիգավատտ հզորությամբ ռեակտորների օգտին: Այս հարցի շուրջ քննարկում կանցկացվի Հայաստանում։
«Հանրապետությունում կարող է աճել կանխատեսվող էներգետիկ դեֆիցիտը՝ կապված տվյալների մշակման կենտրոնների, ԱԻ համակարգերի կիրառման և թվային տնտեսության զարգացման հետ։ Մենք նույնպես տեսնում ենք էներգիայի սպառման լավատեսական կանխատեսում։ Բայց նույնիսկ եթե էներգիայի ավելցուկ լինի, ապա Անդրկովկասում արտահանման համար մեծ տարածք կհայտնվի, և ՌԴ-ն պատրաստ է աջակցել»,– ասել է Լիխաչովը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Պուտին–Փաշինյան հանդիպումը բացեց հիմնական հակասությունները․ Սուրենյանց
Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին–Փաշինյան հանդիպումը, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Չնայած երեկ...
Փաշինյանը դեռ զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարու...
ԵՄ–ում կրկին դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ վիզային նոր սահմանափակումներին
Եվրամիության մի քանի երկրներ չեն աջակցել Եվրահանձնաժողովի՝ Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ ռազմական գ...