Պուտինը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում. BBC
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է հստակեցնել Հայաստանի ընտրությունը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Այս մասին գրում է BBC-ն։
Պուտինի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին Հայաստանի ընդունած օրենքը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն, քանի որ միաժամանակ երկու միությունների անդամ լինել հնարավոր չէ։
Փաշինյանը հակադարձել է, որ Հայաստանը գիտակցում է՝ գալու է կոնկրետ ընտրություն կատարելու ժամանակը, սակայն, ըստ նրա, այդ պահը դեռ չի հասել։
«Փաստացի հիմա մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ»,- ասել է Փաշինյանը։
Պուտինն իր հերթին առաջարկել է կատարել ընտրությունը և «փակել թեման»։
BBC-ն նշում է, որ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Մոսկվայում, որտեղ Փաշինյանն ու Պուտինը նախատեսում են ավելի մանրամասն անդրադառնալ ինչպես այս, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններում կուտակված մյուս խնդիրներին։
Պարբերականը նաև ընդգծում է, որ հանրաքվեի անցկացման համար Հայաստանում առկա է սահմանադրական խոչընդոտ․ Փաշինյանի իշխող ուժը խորհրդարանում չունի դրա համար անհրաժեշտ մեծամասնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Պուտին
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրե...
Եթե պետք չէ՝ վաղն իսկ կհեռանանք․ Պուտինը՝ Գյումրիի բազայի մասին
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագիրը պետք է որոշի հայկական կողմը։ Եթե Հայաստանը համարի, որ այդ ռ...
Գերմանիան Ռուսաստանին մեղադրում է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ
Գերմանիան պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգ-Հալլե օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Այս մասին հա...