Հայաստանում եղանակը տաքանում է․ ինչ է սպասվում այսօր
Սեպտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևելյան և հարավ-արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։
«Հայհիդրոմետից» AuroraNews-ին հայտնում են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ հասնելով 18-23 մ/վ-ի։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +15...+17, իսկ ցերեկը՝ +30...+32 աստիճան։
Մինչև սեպտեմբերի 5-ը հանրապետությունում ցերեկային ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +22+27,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +6+10, ցերեկը – +22+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +13+15, ցերեկը – +27+29,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +6+11, ցերեկը – +16+21,
Լոռիում՝ գիշերը – +10+14, ցերեկը – +22+26,
Տավուշում՝ գիշերը – +15+18, ցերեկը – +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +12+16, ցերեկը – +27+31,
Արարատում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +31+33,
Արմավիրում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +19+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +28+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +10+14, ցերեկը – +20+24։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կփոխվի․ ռեզիդենտության ցենզը պարտադիր կլինի
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունո...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...