Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին

Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել…

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

 

Լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն Սիմոնյանին հարցրել է՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։ 


«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել է Սիմոնյանը։

 

Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավորության մասին վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ են գրում։ Կրեմլը, սակայն, օգոստոսի 25-ին նոր մոբիլիզացիայի մասին տեղեկությունները անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»։ Միաժամանակ, 2022 թվականի սեպտեմբերին մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից առաջ Ռուսաստանի իշխանությունները ևս հերքում էին դրա նախապատրաստման մասին լուրերը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250