Политика

ՔՊ-ն երկրորդ անգամ չընտրեց «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին

ՔՊ-ն երկրորդ անգամ չընտրեց «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չի ընտրվել ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցած 102…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չի ընտրվել ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը կողմ է քվեարկել Յոլյանի թեկնածությանը, 63-ը՝ դեմ։ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել Իրինա Յոլյանի թեկնածությանը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՔՊ-ն չի ընտրում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկել նաև Դավիթ Ղազինյանի թեկնածությանը。

Քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ խմբակցությունն այլ թեկնածու չի առաջադրի հանձնաժողովի նախագահի պաշտոնում。

Նմանատիպ հոդվածներ

В Национальном собрании обсуждается вопрос Армянской апостольской церкви, в то время как Свидетели Иеговы проводят конференцию в Спортивном комплексе Карена Демирчяна

Спортивный зал Спортивного комплекса имени Карена Демирчяна был арендован Свидетелями Иеговы для проведения их региональ...

Ավելին Политика բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250