Հասարակություն

Մահացել է լեգենդար երգչուհի Դոլլի Փարթոնը

Մահացել է լեգենդար երգչուհի Դոլլի Փարթոնը
Ամերիկացի երգչուհի, երգահան և քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը մահացել է 81 տարեկան հասակում: Նրա զարմիկ Բրայան Սիվերն է հայտնել այդ լուրը: Սիվերի խոսքով՝ Դոլլի Փարթոնը նրան խնդրել է…

Ամերիկացի երգչուհի, երգահան և քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը  մահացել է 81 տարեկան հասակում: Նրա զարմիկ Բրայան Սիվերն է  հայտնել  այդ լուրը:


Սիվերի խոսքով՝ Դոլլի Փարթոնը նրան խնդրել է հայտարարել իր մահվան մասին շատ տարիներ առաջ։


2025 թվականի սեպտեմբերին Դոլլի Փարթոնը չեղարկեց իր համերգը վարակի պատճառով: 2026 թվականի մայիսին Լաս Վեգասում նույնպես չեղարկվեց իր համերգը։


Օգոստոսի 21-ին Փարթոնը կիսվեց իր առողջական վիճակի վերաբերյալ թարմացված տեղեկատվությամբ՝ նշելով, որ իր վիճակը վատթարացել է 2020 թվականի մարտին՝ ամուսնու՝ Կառլ Դինի մահից հետո։


«Ես բախվում եմ որոշ առողջական խնդիրների, որոնք պարզապես անտեսել եմ Կառլին խնամելիս։ Գիտեք, սա առաջին անգամը չէ, որ ես նման բանի եմ բախվում։ 80-ականների սկզբին ես մի քանի ամիս տառապել եմ կանացի հիվանդություններից, և միևնույն ժամանակ պայքարում էի քաշիս հետ, այնպես որ, այնպես չէ, որ առողջական խնդիրներ չեմ ունեցել», - ասել է նա։


Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ ապաքինվում է և շարունակում է աշխատել։


Դոլլի Փարթոնը բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող քանթրի երաժշտության արտիստն է՝ ամբողջ աշխարհում վաճառված ավելի քան 160 միլիոն ալբոմով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250