Ռազմական

Թրամփը Իրանի դեմ պատերազմը սկսել է՝ անտեսելով զգուշացումները. WSJ

Թրամփը Իրանի դեմ պատերազմը սկսել է՝ անտեսելով զգուշացումները. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմը սկսել է՝ չնայած հետախուզական ծառայության և զինվորականների ներկայացրած բազմաթիվ զգուշացումներին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: ԱՄՆ…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմը սկսել է՝ չնայած հետախուզական ծառայության և զինվորականների ներկայացրած բազմաթիվ զգուշացումներին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:


ԱՄՆ Ազգային հետախուզության այն ժամանակվա ղեկավար Թուլսի Գաբարդը նախազգուշացնում էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության հետևանքով իշխանության կարող է գալ ավելի կոշտ վարչակարգ, որը կձգտի տիրանալ միջուկային զենքի։ Ըստ նրա գնահատականի՝ դա հնարավոր է հանգեցներ նաև Հորմուզի նեղուցի փակմանը, ինչպես նաև ամերիկյան զորքերի ու դաշնակիցների ուղղությամբ հարվածներին։


Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առաջարկում էր ավելի շատ ժամանակ հատկացնել դիվանագիտական քայլերին։ Բարձրաստիճան զինվորականները նույնպես զգուշացնում էին ԱՄՆ զինծառայողների շրջանում հնարավոր զոհերի, սպառազինության պաշարների նվազման և զինված ուժերի մարտունակության վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության առաջացման մասին։


Դրան զուգահեռ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Թրամփի մի շարք բարձրաստիճան խորհրդականներ պնդում էին, թե Իրանը հայտնվել է վերջին տասնամյակների ընթացքում իր ամենախոցելի վիճակում։


Հնչած զգուշացումներով հանդերձ՝ Թրամփը որոշել է Իրանի դեմ ռազմական գործողություն նախաձեռնել։ Սկզբում որպես արագ նպատակների հասնելու միջոց դիտարկվող հակամարտությունը շարունակվում է արդեն շուրջ վեց ամիս՝ հանգեցնելով ռազմական ու տնտեսական ծանր հետևանքների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250