Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը շարունակվում է. հայտարարություն
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
- բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
- 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևհալ հղմամբ,
- 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում,
- 3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու)։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
Խուզարկություններ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում․ ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել
Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգ...
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Զելենսկու աղմկահարույց խոստովանությունը․ խաբել է Թրամփին Ռուսաստանի հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ խաբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ հարվածների համ...