«Եկեղեցին նրանց համար փող լվանալու գործիք է»․ Փաշինյան
ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ իր բարձրացրած հարցերին։
Փաշինյանի խոսքով՝ եթե Գարեգին Բ-ն՝ Կտրիճ Ներսիսյանը, ընդունի իր առաջարկած օրակարգը, ինքը պատրաստ է հանդիպել և քննարկել այն։
«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այդ օրակարգը, ես հանդիսավոր կերպով կնստեմ և ամենայն հարգանքով իր հետ կքննարկեմ այդ օրակարգը»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով նաև բարեվարքության կանոնները պահպանելու անհրաժեշտությունը։
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանում ազգային արժեքները դեֆորմացված են, իսկ «սրբության սրբոցն ախտահարված է»։
«Այո՛, 90 տոկոսը հավատում է Աստծուն, բայց եկեղեցու գլուխը չի հավատում»,- հայտարարել է Փաշինյանը՝ իր խոսքում մեջբերում անելով նաև Մատթեոսի Ավետարանի երանիներից։
Փաշինյանը նաև պնդել է, որ որոշ շրջանակների համար եկեղեցին դարձել է գործիք՝ «փող լվանալու գործիք»։
Անդրադառնալով ընդդիմությանը՝ վարչապետն ասել է․ «Լեգիտիմ չի՞՝ վայր դրեք ձեր մանդատները, գնացեք հեղափոխություն արեք։ Ձևերն էլ ցույց ենք տվել»։
Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու ընդդիմադիրները չեն գնում այդ ճանապարհով։ Փաշինյանն այդ համատեքստում պնդել է, որ նրանք հասկանում են՝ «տնօրեն են գործուղված»։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...