ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ աշխատեք․ Փաշինյանը՝ ընդդիմությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձել է ընդդիմության կողմից իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնող հայտարարություններին՝ առաջարկելով մանդատները վայր դնել և գնալ հեղափոխության, եթե համոզված են, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել։
«Ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդարանի վերջում՝ վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ։ Հեղափոխություն արեք։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունն ու ոչ լեգիտիմ իշխանությունը, չկա։ Դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, պետք է ցույց տա՝ ում ձայներն են կեղծվել, և համապատասխան քաղաքական քայլեր ձեռնարկի։
Փաշինյանը նաև քննադատել է ընդդիմադիր պատգամավորների՝ նիստերի դահլիճից պարբերաբար դուրս գալն ու վերադառնալը։
«Այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրենք ունեն։ Իրենք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, հասկանում են, որ տնվոր են՝ գործուղված ինչ-որ մի միսիայի համար։ Իրադարձություններն արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անել, չեն կողմնորոշվում՝ գնում են, գալիս են»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակն արդեն ոչ միայն ընդդիմության, այլև Հայաստանի Հանրապետության խնդիրն է։
«Կամ մանդատները վայր դրեք և զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք՝ նստեք, աշխատեք։ Ամեն բառի վրա նեղանալ-գնալը չեմ կարծում, թե ուժեղության նշան է»,- եզրափակել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Կառավարության ներկայացրած ծրագիրը պիղծ է․ Գրիոգյանը՝ Փաշինյանին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել նոր Սահմանադրու...
Տիգրանաշենում Արցախի օրինակն է լինելու․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի շուրջ ընթացող գործընթացներում, իր գ...