Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս որոշումը նոր հնարավորություններ է բացում Հանրապետության տնտեսական վերականգնման և զարգացման համար։
«Թրամփի վարչակազմը շարունակում է առաջ մղել ԱՄՆ ազգային անվտանգության շահերը՝ ձգտելով ապահովել խաղաղություն և բարգավաճում Մերձավոր Արևելքում»,- շեշտել է Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էլ չեղարկել է 2024 թվականի վերջին Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման նկատմամբ գործող պատժամիջոցները։
Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում էր 1979 թվականից։ 2026-ի հուլիսի սկզբին Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր Կոնգրեսին, որ իր վարչակազմը մտադիր է փոխել Սիրիայի կարգավիճակը։
Դամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմական: Արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանին հայտարարել է, որ ահաբեկչությունը Բաշար Ասադի տապալված ռեժիմի քաղաքականությունն էր, այլ ոչ սիրիացիների ընտրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Փաշինյանն առաջարկել է քննարկել սոցցանցերում անանուն հաշիվների արգելքը
Անհրաժեշտ է քննարկել սոցիալական ցանցերում անանուն հաշիվների օրենսդրական արգելքի հնարավորությունը։ Այս մասին օգոստոսի 24-...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...