Քաղաքականություն

Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը, սա անարգանք է մեր հանդեպ. Նարեկ Կարապետյան

Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը, սա անարգանք է մեր հանդեպ. Նարեկ Կարապետյան
ՀՀ կառավարության հնգամյա նոր ծրագիրը բաժանարար գիծ է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Նախորդ 8 տարվա համեմատ այն մեկ…

ՀՀ կառավարության հնգամյա նոր ծրագիրը բաժանարար գիծ է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։


«Նախորդ 8 տարվա համեմատ այն մեկ տարբերություն ունի` այս կառավարությունը, վարելով վատ արտաքին քաղաքականություն, բերել է 3 պատերազմ։ Կառավարության այս նոր ծրագիրը ես այլ կերպ եմ տեսնում` եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին, ապա այս կառավարությունը պառակտումների մասին է»,– հայտարարեց նա։


Կարապետյանի խոսքով` երեք պառակտում է սերմանել այս կառավարությունը` Հայաստան-Սփյուռք, Վեհափառ-հավատացյալներ, ներկա-անցյալ` ՀՀ Անկախության հռչակագիր։


«Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը։ Սա անարգանք է մեր հանդեպ. անընդունելի է Անկախության հռչակագրի տեքստի ամբողջական փոխումը»,- ընդգծեց Կարապետյանը։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250