ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի խաղաղապահ առաքելությունը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն օգոստոսի 25-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։
Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունները, խոսել համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժի առկայության մասին։
Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։
Ալեքսանդր Վիննիկովը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին՝ նորընտիր խորհրդարանում հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության խորացումից՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելությունում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Կառավարության ներկայացրած ծրագիրը պիղծ է․ Գրիոգյանը՝ Փաշինյանին
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել նոր Սահմանադրու...
Եկեղեցու վրա հարձակումը ուղիղ հրահանգ է, որը իշխանությունները կատարում են․ Կարապետյան
Իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու և հասարակության հոգևոր հիմքերը քայքայելու փորձերը ը...