Քաղաքականություն

«Թող գտնեն՝ ով է ինձ 10 դրամ տվել, մանդատս վայր կդնեմ»․ Աննա Գրիգորյան

«Թող գտնեն՝ ով է ինձ 10 դրամ տվել, մանդատս վայր կդնեմ»․ Աննա Գրիգորյան
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին։ «Ես իրեն ասում եմ՝ Ալիևի խամաճիկն ես։ Իր արևին ողորմելի…

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին։



«Ես իրեն ասում եմ՝ Ալիևի խամաճիկն ես։ Իր արևին ողորմելի փորձեր է անում իմ անձի հետ կապված հայտարարություններ անել»,- ասել է Գրիգորյանը։



Պատգամավորի խոսքով՝ եթե իր նպատակը գումար վաստակելը լիներ, կմնար իշխանական թիմում։



«Եթե ես փող աշխատել ուզեի, կմնայի իրենց թիմում։ Կար Արցախի ողբերգությունը, և ես քաղաքական իմ դիրքորոշումն եմ հայտնել»,- նշել է նա։



Գրիգորյանը նաև հայտարարել է, որ եթե գտնվի թեկուզ մեկ դեպք, երբ որևէ քաղաքական ուժ իրեն 10 դրամ է տվել, պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատն ու հեռանալ քաղաքականությունից։



«Եթե գտնենք մի դեպք, որ որևէ քաղաքական ուժ ինձ տվել է 10 դրամ, ես մանդատս վայր եմ դնում և այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում»։



Անդրադառնալով Փաշինյանին՝ Գրիգորյանը հավելել է․ «Դիվում է, հիստերիայի մեջ է ընկնում, երբ նայում ես աչքերին ու ճիշտն ես ասում»։



Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Աննա Գրիգորյանի մասին ասել էր․ «Աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական։ Հիմա էլ որտեղ փող կա ըտեղ ա գնում, ՔՊ-ում չկար։ Բայց չենք թողնի, ասել եմ՝ պիտի փող չունենան, ուրիշ բան պիտի մտածի»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250