Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությանը։
Բոլոր 14 հիվանդներն ունեցել են սրտխառնոց և փսխում, ընդ որում՝ մի մասի մոտ ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս ռեստորանում։ Նրանք դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Տասը հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ Չորս երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել է համապատասխան բուժօգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Համաճարակաբանական հետազոտության ընթացքում երեխաների ընդհանուր վիճակի բարելավման կապակցությամբ նրանք ևս դուրս են գրվել՝ ժամը 11:30-ի սահմաններում։
ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...