Առգրավվել է շուրջ 1,2 մլրդ դրամի թմրամիջոց․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն:
Մասնավորապես՝ վերոհիշյալ թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն վերջինս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:
Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:
Այսպիսով, նախնական կշռմամբ առգրավվել է ընդհանուր՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ:
Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը), իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի...
Հալաբյան փողոցում նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմել
Նախօրեին Երևանի Հալաբյան փողոցում թիթեղների տակ նորածին երեխային հայտնաբերեծ քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, News.am-ին ման...
Վրաստանը արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են 113 օտարերկրացու։ Այս մասին հայտնել է...
Նոր Նորքի դատարանից փախած կալանավորին դեռ որոնում են
Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, AuroraNews-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։Ձեռնարկ...