Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քաղաքական, ֆինանսական և տեխնոլոգիական որոշումների շնորհիվ երկիրն անցել է առավել առաջադեմ պաշտպանության:
Անցյալ աշնանից ի վեր կայացված քաղաքական ու ֆինանսական որոշումների, ինչպես նաև մեկ տարի առաջ կատարված տեխնոլոգիական ընտրության արդյունքում Ուկրաինային հաջողվել է այս ձմռանն ու գարնանը նշանակալիորեն ավելի առաջադեմ տեխնոլոգիական պաշտպանություն իրականացնել, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ երկարաժամկետ պատժամիջոցների ծրագիրն իրագործվում է, իսկ միջին հեռահարության հարվածներն ավելանում են։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իրենց հաջողվել է փաստացի շրջափակել Ռուսաստանի հարավը, և այդ ռազմավարական գործողությունն ընդլայնվում է ի պատասխան ուկրաինական նավահանգիստների ու քաղաքների վրա հասցվող ռուսական հարվածների։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է այդ երկրին ու նրա հասարակությանը մոտեցնի պատերազմն ավարտելու ցանկությանը։
Զելենսկին հավելել է, որ պատժամիջոցները ՌԴ նավթավերամշակման գործարանների ու նավթային այլ օբյեկտների դեմ, միջին հեռահարության հարվածները ռազմական լոգիստիկային, ինչպես նաև գործողությունները Սև ու Ազովի ծովերում նվազեցնում են Ռուսաստանի ռազմական ներուժը, ինչը կարևոր է շարունակել քաղաքական ու իրավական քայլերով։
Նա նաև տեղեկացրել է, որ սահմանվել է ուկրաինական պատժամիջոցների փաթեթ ընդդեմ այն ընկերությունների ու նավերի, որոնք տեղափոխում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից հափշտակված հացահատիկն ու այլ ապրանքներ, ինչպես նաև նախապատրաստվում են նոր սահմանափակումներ Ռուսաստանի ռազմական արդյունաբերության, ֆինանսական շղթաների և միջնորդների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...