Մեկ ամսում՝ երկրորդ զոհը․ Ղահրամանյանը ահազանգում է բանակում ոչ մարտական մահերի մասին
Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:
«Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ ամսվա ընթացում երկրորդ զոհը։ Բաց աղբյուրների տվյալներով, 2026 թվականին ՀՀ ԶՈՒ-ում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 31 մահվան դեպք (ներառյալ երեկվա դեպքը), որից 12-ը կապվում են զինվորական ծառայության հետ, 19-ը՝ չեն կապվել ծառայության հետ։ Ոչ մարտական պայմաններում ԶՈւ-ում մահվան դեպքերի երկարաժամկետ պատկերը առավել մտահոգիչ է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 299-ը մահվան դեպք է գրանցվել։ 2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության 427-ը դեպք։
Այս տվյալները վկայում են, որ ՔՊ-ական իշխանության օրոք բանակում մահացության դեպքերի թիվն ավելանում է։ Այս թվերը քաղաքական շահարկման նյութ չեն։ Այս թվերը պետության պատասխանատվության ներքո, հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների մասին են։ Նրանցից մեկը երեկ մահացած Գրիգոր Էդգարի Զաքարյանն էր։
Այս թվերը զինծառայողի կյանքի և անվտանգության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են և խոսում են խորը համակարգային խնդիրների մասին։ Զինված ուժերում իբրև թե բարեփոխումների մասին մեծագոչ հայտարարություններ անող ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հասարակությանը տալ հստակ ու ամբողջական պատասխաններ՝ -Ի՞նչ հանգամանքներում են տեղի ունենում այս մահերը -Ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել -Քանի՞ դեպք է պատշաճ և ամբողջությամբ ուսումնասիրվել -Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է հետևել դրան ու ինչ է փոխվել, որպեսզի նույն ողբերգությունները չկրկնվեն Երեկվա ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, կփոխվի անունը, որն ի դեպ, արդեն շրջանառվում է ու լուրջ հարցադրումներ է առաջացնում, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...