ՏԵՍԱՆՅՈՒԹ.Եկեղեցիներից գողացված իրերի մի մասը հասցրել էին վաճառել․ երկու տղամարդ ձերբակալվել է
Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություն իրացվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ։
Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է նաև, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Նորածին աղջկան գտել են երկաթե թիթեղների տակ․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտո...
Երկու երեխաների հետ ընտանիքն արգելափակվել է Ջուխտակ վանքի ճանապարհին․ փրկարարները օգնության են հասել
Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխան...
Երևանում լքված նորածին են հայտնաբերել․երեխային տեղափոխել են հիվանդանոց
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ...