Պատահարներ

5,5 հազար խմ հանքանյութ և բեռնված բեռնատարներ․ Մեղրիում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

5,5 հազար խմ հանքանյութ և բեռնված բեռնատարներ․ Մեղրիում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։Օգոստոսի 10-ին ստուգմամբ ապօրինի…

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։


Օգոստոսի 10-ին ստուգմամբ ապօրինի արդյունահանման տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն բեռնված ավազակոպճային հանքանյութով։


Ստուգման պահին տարածքում կար մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը պետք է տեղափոխվեր Վարդանիձորում գտնվող մի երրորդ ընկերության արտադրամաս՝ մշակման։


Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, էքսկավատորը վերցվել է հսկողության, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։


Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250