Քաղաքականություն

Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ

Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ նրանից, թե ընտանիքի որերորդ երեխան է։Համապատասխան որոշումն ընդունվել է…

2026 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ նրանից, թե ընտանիքի որերորդ երեխան է։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։




Մինչև օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել գործող՝ երեխայի կարգաթվով պայմանավորված նպաստի չափերը։ Նոր՝ 500 հազար դրամի չափը հետադարձ ուժ չի ունենա։




Փոփոխությամբ ծնողները նպաստի համար կկարողանան դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։




Նպաստի նշանակումը հիմնականում կտեղափոխվի առցանց դաշտ․ անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում համակարգը այն կնշանակի կամ կմերժի ինքնաշխատ եղանակով՝ առանց մասնագետի միջամտության։




Կլինեն նաև բացառություններ, այդ թվում՝ որոշ դիվանագիտական ծառայողների, արտերկրում ծնված և այնտեղ գրանցված երեխաների, խնամակալների դեպքերում, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ պետական համակարգերում բավարար տվյալներ չկան։




Եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետությունում, նպաստ ստանալու համար երեխան պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ դիմելու պահին ծնողն ու երեխան պետք է գտնվեն Հայաստանում՝ նախատեսված բացառություններով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250