Քաղաքականություն

Աբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար

Աբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար
Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել Հայաստանում ապաստան հայցող անձանց համար նախատեսված նոր հատուկ կացարան։ Համապատասխան որոշումն ընդունել է Կառավարությունը։Որոշմամբ՝ Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4…

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել Հայաստանում ապաստան հայցող անձանց համար նախատեսված նոր հատուկ կացարան։ Համապատասխան որոշումն ընդունել է Կառավարությունը։



Որոշմամբ՝ Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4 հասցեում գտնվող բնակելի կացարանը, կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին։



Գույքի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 313 մլն 219 հազար 658 դրամ։



Որոշման հիմնավորման համաձայն՝ տարածքում նախատեսվում է կառուցել Հայաստանում ապաստան հայցող անձանց համար նախատեսված՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր հատուկ կացարան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250