Քաղաքականություն

Աննա Վարդապետյանը բողոքարկել է Միքայել սրբազանի օգտին կայացված որոշումը

Աննա Վարդապետյանը բողոքարկել է Միքայել սրբազանի օգտին կայացված որոշումը
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք՝ ընդդեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 25.06.2026թ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ կայացրած…

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք՝ ընդդեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 25.06.2026թ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ կայացրած որոշման։


Անհամաձայնություն հայտնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ՝ Աննա Վարդապետյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ այն բեկանելու պահանջով։


Հունիսի 25-ին կայացված որոշմամբ դադարեցվել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջին ատյանի դատավճիռը բեկանվել էր, իսկ վարույթն ուղարկվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250