Տնտեսություն

ՌԴ-ն նշել է պայմանները՝ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վերսկսման համար

ՌԴ-ն նշել է պայմանները՝ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վերսկսման համար
Ռուսաստան ներմուծվող հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության ապահովումը, դրա նկատմամբ պարտադիր պահանջների կատարումը դեպի ռուսական շուկա դրա մատակարարումների վերականգնման…

Ռուսաստան ներմուծվող հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության ապահովումը, դրա նկատմամբ պարտադիր պահանջների կատարումը դեպի ռուսական շուկա դրա մատակարարումների վերականգնման պայմաններն են: Այս մասին նշել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ գերատեսչության ղեկավար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո: 

Հանդիպումը՝ տեղի է ունեցել Ալմա Աթայում ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի VII նիստի շրջանակներում: 

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը և ապահովվի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։

ԱՎելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250