Փոշի, չջրված տարածքներ և չծածկված ավազի կույտեր․ Երևանի շինհրապարակները տուգանվել են 1,7 մլն դրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևանում վերահսկողական միջոցառումներ է իրականացրել՝ օդի աղտոտվածության կանխարգելման և շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման նպատակով։ Ստուգայցեր են իրականացվել նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։
Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն իրականացված ստուգայցերի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։
Մասնավորապես, որոշ շինհրապարակներում հղկման աշխատանքների ժամանակ չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում տարածքները պարբերաբար չեն ջրվել, ավազի կույտերը ծածկված չեն եղել անթափանց ծածկոցով, ինչպես նաև բացակայել են անհրաժեշտ ցանկապատումները։
Խախտումներ են արձանագրվել «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ», «ՊՈՍՏԵՌՈՒՄ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017», «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ», «360 ՊԱՆՈՐԱՄԱ», «ՊՐԵՏՈՐ», «ԲԻԴԵՔ», «ԲԻՊԼԱՆ», «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ներում, «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ-ում, ինչպես նաև Արա Լևոնի Տեր-Մինասյանի մոտ։
Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1 մլն 700 հազար դրամ։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
«Հարգելի՛ քաղաքացիներ, նմանատիպ իրավիճակների ականատես լինելու դեպքում խնդրում ենք տեսանյութերն ու համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ԲԸՏՄ՝ Ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել 119 թեժ գծին։
Ձեր ահազանգերը կարևոր են բնապահպանական իրավախախտումների արագ բացահայտման և կանխարգելման գործում»,- նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
Այս տարի «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաներից Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությ...
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...