Քաղաքականություն

Պուտինի այցերից մեկը Ճապոնիայի հետ նոր վիճաբանության առիթ է դարձել

Պուտինի այցերից մեկը Ճապոնիայի հետ նոր վիճաբանության առիթ է դարձել
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան Իտուրուպ կղզի բացարձակապես անընդունելի է։Տակաիչիի խոսքով՝ Պուտինի այցը հակասում է Հյուսիսային…

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան Իտուրուպ կղզի բացարձակապես անընդունելի է։



Տակաիչիի խոսքով՝ Պուտինի այցը հակասում է Հյուսիսային տարածքների վերաբերյալ Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը և վիրավորում ճապոնացի ժողովրդի զգացմունքները։



Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո Տոկիոյի և Մոսկվայի հարաբերությունները բարդ վիճակում են, իսկ Պուտինի այցը կարող է ավելի խորացնել Ճապոնիայում Ռուսաստանի նկատմամբ բացասական տրամադրվածությունը և խոչընդոտել հարաբերությունների վերականգնմանը։



Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել էր, որ այդ կղզիները պատմականորեն և միջազգային իրավունքի համաձայն ճապոնական տարածքներ են։ Պուտինի այցի կապակցությամբ Ճապոնիայի ԱԳՆ է կանչվել նաև Տոկիոյում ՌԴ դեսպան Նիկոլայ Նոզդրյովը։



Ճապոնական կողմի հայտարարություններին կոշտ արձագանքել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։



«Ճապոնիայի վարչապետ Տակաիչին կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին, սակայն այս խոսակցությունները ոչինչ չեն փոխի։ Դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող։ Ցանկացած ոք, ով չի հասկանում սա, կբախվի իր մոլորության ահռելի հետևանքներին»,- գրել է Մեդվեդևը X-ի իր էջում։



Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ կատարած ուղևորության ընթացքում առաջին անգամ անձամբ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250