Պատահարներ

ՊՆ-ն չի հերքել Ռազմական ոստիկանության պետի հրաժարականի մասին լուրը.

ՊՆ-ն չի հերքել Ռազմական ոստիկանության պետի հրաժարականի մասին լուրը.
«Հրապարակը» հայտնում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։Ըստ լրատվամիջոցի՝ Աշոտ Զաքարյանը ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է Արցախյան առաջին…

«Հրապարակը» հայտնում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։




Ըստ լրատվամիջոցի՝ Աշոտ Զաքարյանը ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն։



Զաքարյանը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ էին տարածվել նրա հնարավոր հեռանալու մասին, սակայն նա շարունակել էր պաշտոնավարել։ «Հրապարակը» նաև նշում է, որ Զաքարյանը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։



«Հրապարակը» ենթադրում է, որ պաշտոնաթողության հիմքում բանակում վերջին շրջանում հաճախացած մահվան դեպքերն են՝ նշելով, որ Ռազմական ոստիկանության պետին, հավանաբար, կարող են մեղադրել թույլ վերահսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ բավարար աշխատանք չկատարելու համար։




Միևնույն ժամանակ, Aurora News-ը կապ է հաստատել ՊՆ մամուլի խոսնակի հետ։ Մամուլի խոսնակը չի հաստատել, սակայն չի հերքել Աշոտ Զաքարյանի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը և նշել է, որ հիմք պետք է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։




Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։



Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։




Զինծառայողների մահվան նման դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




«Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ, առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք»,- ասել էր Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250