Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հայտնել էր ՊՆ-ն՝ վշտակցություն և զորակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Զինծառայողների մահվան նման դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցին ավելի վաղ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ, առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք»,- ասել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Երկու երեխաների հետ ընտանիքն արգելափակվել է Ջուխտակ վանքի ճանապարհին․ փրկարարները օգնության են հասել
Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխան...
Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել
Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել...
Նորածին աղջկան գտել են երկաթե թիթեղների տակ․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտո...