Հայաստանը ցանկանում է բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը․ Պապոյանը՝ ԵԱՏՄ նիստում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է Ալմաթիում ընթացող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին իր մասնակցության մասին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ալմաթիում մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։
«Ներկայացրեցի Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը։ Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ հարցեր»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում լոլիկի բերքատվությունը կհասնի մինչև 41 տոննայի՝ մեկ հեկտարից
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, ինչպես նաև դիտարկված եղանակային պայմանների վերլուծության հիման վրա՝ 2026...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...
«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հա...
Խոշոր հարկ վճարողները բյուջե են փոխանցել ռեկորդային՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկ վճարո...