Հայկական գյուղմթերքը կրկին կմտնի՞ Ռուսաստան․ Մոսկվան ներկայացրել է իր պայմանները
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ հայկական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան հնարավոր է վերականգնել սահմանված պարտադիր պահանջների պահպանման և ներմուծվող արտադրանքի անվտանգության ապահովման պարագայում։
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակման տակ գտնվող ապրանքների ներմուծման վերականգնման առանցքային պայմանը գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումն է, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի կիրառումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունն ու այլ պարտադիր նորմերի պահպանումը։
Այս հայտարարությունը հնչել է Ալմաթիում ընթացող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի VII նիստի շրջանակում գերատեսչության ղեկավար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպման ավարտից հետո։
Լուտի խոսքով՝ առաջնային նշանակություն ունի Ռուսաստան առաքվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ բուսասանիտարական և անասնաբուժական նորմերին։
Ռուսական կողմը շեշտել է գործող կանոնների անվերապահ կատարման և արտահանվող արտադրանքի անվտանգությունն ապահովող հստակ մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում լոլիկի բերքատվությունը կհասնի մինչև 41 տոննայի՝ մեկ հեկտարից
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, ինչպես նաև դիտարկված եղանակային պայմանների վերլուծության հիման վրա՝ 2026...
Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել
Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանին 2026 թվականի համար հատկացվել է էլեկտրոմոբիլների 5,000 միավորի...
«Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հա...
Խոշոր հարկ վճարողները բյուջե են փոխանցել ռեկորդային՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկ վճարո...