Հասարակություն

Ֆրանսիայում ուժեղ շոգի նոր շրջան է․ ջրի օգտագործման սահմանափակումները խստացվում են

Ֆրանսիայում ուժեղ շոգի նոր շրջան է․ ջրի օգտագործման սահմանափակումները խստացվում են
Ֆրանսիայում շարունակվում է ուժեղ շոգը․ երկրի 78 դեպարտամենտում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Մի շարք շրջաններում ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը, իսկ հինգշաբթի որոշ…

Ֆրանսիայում շարունակվում է ուժեղ շոգը․ երկրի 78 դեպարտամենտում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Մի շարք շրջաններում ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը, իսկ հինգշաբթի որոշ վայրերում, այդ թվում՝ Կորսիկայում, կարող է բարձրանալ 40°C-ից ավելի։


Երկարատև շոգը դժվարացնում է բնակիչների առօրյան։ Գիշերային ժամերին ևս ջերմաստիճանը զգալիորեն չի նվազում, հատկապես երկրի արևմտյան հատվածում։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս հաճախ ջուր խմել, հնարավորության դեպքում մնալ զով տարածքներում և հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին ու փոքր երեխաներին։


Շոգին զուգահեռ Ֆրանսիայում խորանում է նաև երաշտը։ Տեղումների պակասի պատճառով հողը չափազանց չոր է, իսկ փոքր գետերում և առուներում իրավիճակը մտահոգիչ է։ Ֆրանսիայի կենսաբազմազանության գործակալության տվյալներով՝ շուրջ 1 400 ջրահոսք արդեն ցամաքել է։


Ստեղծված իրավիճակի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներն այժմ վերաբերում են մայրցամաքային Ֆրանսիայի և Կորսիկայի բնակչության մեծամասնությանը։


Ըստ կանխատեսումների՝ առնվազն մինչև հանգստյան օրերը ջերմաստիճանի էական նվազում չի սպասվում։ Մասնագետները ավելի հաճախակի և ինտենսիվ շոգի ժամանակահատվածները կապում են կլիմայի փոփոխության հետ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250