Հասարակություն

Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի ետնամասում գտնվող երկաթգծի մոտ մի տղամարդ հարձակվել է իր վրա, պատճառել…

Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի ետնամասում գտնվող երկաթգծի մոտ մի տղամարդ հարձակվել է իր վրա, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակելով պայուսակը դիմել փախուստի։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրել են Քննչական կոմիտեի գործընկերների հետ՝ պարզելով ավազակություն կատարած անձի ինքնությունը։


Երևանի 39-ամյա բնակչի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին՝ ժամը 14․30-ի սահմաններում, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։


Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250