Չենք կարող ընդունել Սահմանադրություն, որը թելադրվում է Ադրբեջանից․ Նարեկ Կարապետյան
Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց ուժը չի աջակցի այնպիսի սահմանադրական փոփոխությունների, որոնք, իրենց գնահատմամբ, պայմանավորված են Ադրբեջանի պահանջներով։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմությունը կարող է աջակցել նոր Սահմանադրության նախագծին, նա նշել է, որ Անկախության հռչակագիրը Հայաստանի «ծննդականն» է և այն չի կարելի անտեսել։
«Մեր անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Մենք խաղաղության ջատագովն ենք և դա բազմիցս ասել ենք։ Բայց մենք համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք և ընդունենք այնպիսի Սահմանադրություն, որի մասին Ադրբեջանից շարունակ հայտարարություններ են հնչում»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունները սահմանադրական հանրաքվեի հնարավորության վերաբերյալ իրենց համար մտահոգիչ են։
«Մենք չենք կարող ընդունել Սահմանադրություն, որի մասին իրենք են ասում, որ սպասում են դրա ընդունմանը։ Դա վերաբերում է մեր երկրի ապագային»,- նշել է նա։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժը շարունակելու է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն այնպիսի ճանապարհով, որը, իրենց համոզմամբ, չի ստորադասի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։
«Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց առաջարկելու ենք տարբերակներ, որոնք չեն ստորադասի մեր երկրի և մեր ազգի շահը»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան փուլում իրենք հանրությանը մանրամասն կներկայացնեն իրենց մոտեցումները և կբացատրեն, թե ինչպես են պատկերացնում խաղաղության հասնելու ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Գրում է «Փաստինֆո»-ն։ՆԳՆ...