Քաղաքականություն

«Հայաստանը պետք է մի քանի գործընկեր ունենա»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

«Հայաստանը պետք է մի քանի գործընկեր ունենա»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին և Հայաստանի արտաքին հարաբերությունների…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին և Հայաստանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտությանը։




Նրա խոսքով՝ հանձնաժողովը մինչ այժմ գրեթե չի աշխատել, իսկ իրենց նպատակն է իրական դիվերսիֆիկացիա ապահովել։




«Իրական դիվերսիֆիկացիա ենք բերելու։ Ժողովրդին էլ ենք ցույց տալու, որ դեմ ենք նրան, որ միայն մեկ կողմի հետ հարաբերվենք։ Պետք է  Հայաստանը մի քանի գործընկեր ունենա»,- ասել է Կարապետյանը։




Նա հայտնել է, որ վաղը կներկայացնեն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին։




Կարապետյանի խոսքով՝ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը պետք է ոչ միայն անվանման կամ բրենդի մակարդակում լինի, այլ ունենա գործնական արդյունքներ՝ այդ թվում դատական համակարգի և առևտրաշրջանառության բարելավման տեսքով։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250