ՔԿՀ-ներում պատիժ կրողների թիվն առաջին անգամ գերազանցել է կալանավորվածներին․ Ջուլհակյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է կալանքի կիրառման և այլընտրանքային խափանման միջոցների հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանում այս ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա։
«Այո՛, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված։ Դա նախատեսել ենք մե՛նք՝ մեր ընդունած Քրեական դատավարության նոր օրենսգրքով»,- ասել է Ջուլհակյանը։
Նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ դժգոհություն են հայտնել քննչական մարմիններին և դատախազությանը՝ այլընտրանքային խափանման միջոցները բավարար չափով չկիրառելու համար։
Ջուլհակյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ արձանագրվել է դրական փոփոխություն ՔԿՀ-ների վիճակագրությունում։
«Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը։ Նախքան դա մեզ մոտ վիճակագրությունն այլ էր։ Հիմա մեզ հաջողվել է այդ վատ վիճակագրությունը փոխել»,- հայտարարել է նա։
Միաժամանակ Ջուլհակյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
«Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԵՄ ինտեգրման հանձնաժողովը․ ԱԺ-ում բաշխվեցին 12 մշտական հանձնաժողովները
9-րդ գումարման Ազգային ժողովում ձևավորվող 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները կբաշխվեն խմբակցությունների մ...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...