ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, որչ էլ Ադրբեջանի կառավարությունը․ Եղոյան
Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետները որոշվում են ոչ թե ինչ-որ մեկի կողմից, այլ հայտնի առավելագույն թույլատրելի ժամկետներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարություններին։
«Կա շահագործման ժամկետ։ Դա չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, առավել ևս՝ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ որևէ այլ կառավարություն, քանի որ խոսքը վերաբերում է շահագործման ֆիզիկապես առավելագույն թույլատրելի ժամկետին։ Դա 2036 թվականն է։ Ով ինչ էլ ասի։
Նույն տրամաբանությամբ, եթե Ալիևն ասի, որ ծխելը վնասակար է առողջության համար, բոլորը պետք է սկսե՞ն ծխել՝ Ալիևին հակառակ։ Այդ բացահայտումն Ալիևը չի արել։ Այս ժամկետը սահմանված է փաստաթղթերով, և մենք արդեն հայտարարել ենք նոր ատոմակայանի կառուցման մտադրության և արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների մասին, ԱԷԿ-ի մասին դրույթ կա նաև 2017 թվականին ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում, այսինքն՝ ժամկետը չի որոշվում փաստաթղթով, այլ շահագործման ավարտի հայտնի ժամկետն է արտացոլված փաստաթղթում։ ԱԷԿ-ը պետք է փոխարինվի համարժեք հզորությամբ կայանքով», - հայտնեց Եղոյանը։
Ինչ վերաբերում է էներգակիրների մատակարարումներին, ապա որքան ավելի դիվերսիֆիկացված է գործընթացը, որքան շատ են մատակարարման աղբյուրները, այնքան լավ, նկատել է պատգամավորը՝ հավելելով, որ դա ԱԷԿ-ի հարցի հետ կապված չէ։ Գազի, նավթի ներմուծումը, էլեկտրաէներգիայի արտահանումը՝ էներգետիկ փոխանակումը շահավետ է, արձանագրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Գրում է «Փաստինֆո»-ն։ՆԳՆ...