Քաղաքականություն

Վրաստանում արհեստականորեն բորբոքվում է ռուսատյացությունը․ Կոբախիձե

Վրաստանում արհեստականորեն բորբոքվում է ռուսատյացությունը․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում արմատական հակառուսական տրամադրություններն արհեստական են և, իր պնդմամբ, հրահրվում են «Խորքային պետության» (Deep State) կողմից։Կառավարության…

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում արմատական հակառուսական տրամադրություններն արհեստական են և, իր պնդմամբ, հրահրվում են «Խորքային պետության» (Deep State) կողմից։


Կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Կոբախիձեն պնդել է, որ «Խորքային պետությունը» սեփական «գործակալների» միջոցով փորձում է Վրաստանում արհեստականորեն բորբոքել ռուսատյացությունը։


Նրա խոսքով՝ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իր բնորոշմամբ, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» փորձել է հասնել նրան, որ Վրաստանը ներգրավվի հակամարտության մեջ և երկրում բացվի «երկրորդ ճակատ»։


Կոբախիձեն նշել է, որ դրան հաջորդել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին միանալու պահանջները, ինչը, նրա գնահատմամբ, կարող էր հանգեցնել Վրաստանի տնտեսության փլուզմանը։


Վարչապետի պնդմամբ՝ Թբիլիսիի՝ այդ պահանջները մերժելու և ինքնուրույն քաղաքականություն վարելու պատճառով Վրաստանը հայտնվել է եվրոպական բյուրոկրատիայի և արևմտյան որոշ առաջնորդների ճնշման տակ։


Նա նաև հայտարարել է, որ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար կիրառվել են տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ պատժամիջոցներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, դատավորների և ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ։


Կոբախիձեի խոսքով՝ այժմ Վրաստանի դեմ սկսվել է ճնշման «որակապես նոր փուլ», որի նպատակը երկրի ինքնիշխանության դեմ գործողություններն են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250