Միջադեպ ԱԺ-ում. «հորթ» արտահայտության պատճառով. Կարապետյանը նախազգուշացում է ստացել
Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի միջև հնչած փոխադարձ հայտարարություններից հետո։
Վարման կարգով խոսք վերցնելով՝ Կարապետյանը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, ասել է. «Դուք այստեղ չէիք, չգիտեմ՝ պլանավորա՞ծ էր, թե՞ չէ, մի հատ այստեղ հորթ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ էր իրեն թույլ տալիս։ Դուք իրեն չկանգնեցրիք, թող «հորթը» իրեն «հորթի» պես չպահի»։
Ռուբինյանն անմիջապես նախազգուշացրել է Կարապետյանին և հորդորել անջատել խոսափողը՝ ընդգծելով, որ խորհրդարանում որևէ պատգամավորի վիրավորանք չի հանդուրժվի։
Նիստից հետո Ռուբինյանն ու Կարապետյանն առանձնազրույց են ունեցել։ ԱԺ նախագահի խոսքով՝ եթե նման վարքագիծը կրկնվի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այլևս նույն զսպվածությունը չի ցուցաբերի։
Իր հերթին Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շուրջ հինգ րոպե անընդմեջ վիրավորանքներ են հնչել իրենց հասցեին, սակայն նախագահողը չի արձագանքել։
«Հինգ րոպե անընդմեջ վիրավորում էին, բայց նախագահողը չէր արձագանքում։ Սա է իրավիճակը»,– ասել է նա։
Միջադեպին անդրադարձել է նաև Տարոն Չախոյանը՝ պնդելով, որ իր խոսքը եղել է պատասխան Սամվել Կարապետյանի հասցեին հնչած արտահայտություններին։
«Ես հակադարձել եմ Սամվել Կարապետյանին, երբ վերջինս իշխանության ներկայացուցիչներին անվանել էր «գյորմամիշտներ»»,– նշել է Չախոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...