Քոչարյանի գրասենյակը քննադատել է դատարանի որոշումը Փաշինյանի գործով
Ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պահանջվում էր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում:
Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի է դարձել, որ ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասով։
Դատարանը գնահատողական դատողություն է համարել Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները, որոնք հնչեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հասցեին։
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ խնդրելով գնահատական տալ դատական որոշմանը։
Բագրատ Միկոյանը նշել է․
«Առաջին ատյանի դատարանը,մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։ Սակայն, հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։ Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարչական արտահայտություններ՝ պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը ևս քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում, դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն։ Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն»»։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...